ԳԱԲԱՄԱՃՅԱՆ Սիմոն. ծնվել է 1863 թվականին Կ. Պոլիսում: 1940, Լեզվաբան, մանկավարժ, բառարանագիր: Կրթությունն ստացել է Կ.Պոլսի Սուրբ Խաչ վարժարանում, ապա՝ Սկյուտարի ճեմարանում: 1880-85-ին՝ Սկյուտարի ճեմարանի հայոց լեզվի ուսուցիչ: 1919-40-ին հրատարակել է «Գրպանի տարեցոյց» գրքույկները, որոնք պարունակել են նաև բանասիրական և գրական նյութեր: Գաբամաճյանի բանաստեղծությունները տպագրվել են Գ. Այվազյանի «Մամուլ» երգիծաթերթում: Կազմել է դասագրքեր, ձեռնարկներ, ընթերցարաններ («Նոր քերականութիւն հայերէն գրաբար լեզուի», 1907): Լույս է ընծայել «Նոր բառգիրք հայերէն լեզուի» (1909) բառարանը: Գրել է «Թեոդոր Սալհունի կամ քրիստոնեա Նահատակը» ողբերգությունը: Մահացել է 1940 թվականին Կ. Պոլիսում:
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am