ՎԱՐԴԱՆՅԱՆ Արիստակես. ծնվել է 1887 թվականի մարտի 23-ին Կուտինա/Քյոթահիա քաղաքում (Թուրքիա): Լեզվաբան, բանասեր: Սովորել է Վիեննայի Մխիթարյան միաբանության դպրոցում: 1910-ին ձեռնադրվել է քահանա: 1924-30-ին՝ «Հանդես ամսօրյա»-ի խմբագիր (Հ. Ոսկյանի հետ): «Ազգային մատենադարան» շարքով լույս են տեսել Վարդանյանի «Բառաքննական դիտողութիւններ» (պրակ 1-4, 1913-23), «Դասական մանր բնագիրներ եւ ձեռագրական համեմատութիւններ» (հատոր 1, 2, 1913, 1923), «Մատենագրութիւնք Եւթաղի. քննութիւն եւ բնագիր» (1930) և այլ լեզվաբանական ու բանասիրական գործեր: Կատարել է թարգմանություններ, գրել բանաստեղծություններ: Մահացել է 1941 թվականի դեկտեմբերի 25-ին Փարիզում:
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am