ՍԱՐԳՍՅԱՆ Գևորգ Արտաշեսի. ծնվել է 1934 թվականի օգոստոսի 9-ին Երևանում: Դրամատուրգ, արձակագիր: Ավարտել է ՀԳԻ ագրոնոմիկայի (1957) և ԵԳԹԻ ռեժիսորական (1963) ֆակուլտետները: 1992-ից՝ Գ. Սունդուկյանի անվան թատրոնի դրամատուրգիայի բաժնի վարիչ: Սարգսյանի պիեսները բեմադրվել են Հայաստանի թատրոն¬ներում, Թբիլիսիում, Մոսկվայում ն այլուր («Կա¬րոտ», 1971, «Խելագարը», 1973, «Հավերժական սիրո գաղտնիքը», 1975, «Հորովելը», 1977, «Գլխապտույտ», 1978, «Գլադիատորը», 1979, «Կարմիր կիրակիի զինվորը», 1990, «Ավելորդ մարդը», 1998, «Դաս կանանց», 2003):

Լույս է ընծայել «Ծիծաղի զոհերը» (1975), «Յոթն ընդդեմ աքաղաղի» (1984), «Գիժ ուլիկը» (1990), «Գողը» (2003) պատմվածքների ժողովածուները: Ստեղծագործությունների հիմքում պատմական անցյալն է և ժամանակակից կյանքը:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Գլխապտույտ (պիեսներ), Ե., 1980:

Յոթերորդ երկնքի բնակիչները (պիեսներ), Ե., 1988:

Որ սպանեն էլ չպիտի մեռնենք (պիեսներ), Ե., 2002:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am