ՊԵՏՐՈՍՅԱՆ Մարիա Իսահակի. ծնվել է 1911 թվականի ապրիլի 7-ին Բաքվում: Փիլիսոփա: Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1964), պրոֆեսոր (1965): Ավարտել է Խորհրդային իրավունքի ադրբեջանական ինստիտուտի իրավաբանական ֆակուլտետը (1932): 1933-ից դասավանդել է Մոսկվայի և Երևանի բուհերում: 1952-54-ին՝ ԵՌՕԼՄԻ տնօրեն, 1954-69-ին՝ Մոսկվայի ճարտարագիտատնտեսագիտական ինստիտուտի փիլիսոփայության ամբիոնի վարիչ:

Աշխատանքները վերաբերում են սոցիալական փիլիսոփայության, հատկապես հումանիզմի հարցերին: Մահացել է 1971 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայում: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am