ՍԱՐԸԱՍԼԱՆ Իգնա. ծնվել է 1945 թվականի փետրվարի 12-ին  Ստամբուլում: Բանաստեղծ, բանասեր, բժիշկ: Ավարտել է Ստամբուլի համալսարանի բժշկական ֆակուլտետը (1969): Բանաստեղծությունների հիմնական թեման սերն է, բնությունը [«Լօ» (1974, ՀԲԸՄ Ալեք Մանուկյան մրցանակ), «Բառասմբակ սէրերով» (1994, ԹՄՄ Հայկաշեն Ուզունյան գրական մրցանակ), «Աիրոյ գոյնը» (1998)]: Հեղինակ է նաև պատմաբանասիրական («Տիսնամեայ յուշամատեան», 1990) և բանասիրական («Սրբուհի Տիւսաբի հետքերուն վրայ», «Մարմարա», 2006) ուսումնասիրությունների:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am