ՏԵՏԵՅԱՆ (Դեդեյան) Քրիստիան (Խաչիկ) Տիգրանի. ծնվել է 1910 թվականի ապրիլի 4-ին Զմյուռնիայում: Գրող: Շ. Տ. Տետեյանի եղբայրը: Ստեղծագործել է ֆրանսերեն և հայերեն: Սովորել է Նյոյի Ս. Խաչ քոլեջում, ավարտել Սորբոնի համալսարանի իրավագիտության և փիլիսոփայության ֆակուլտետը: Գրական ասպարեզ է իջել «Սգավորված դիմակահանդես» (1931) վեպով: Լույս են տեսել «Կորած երաժշտությունը» (1942), «Բարձր ծով» (1943), «Ջութակն ու խաչը» (1952. Ֆրանսիս Ջեյմս մրցանակ) վեպերը, «Աղոթք՝ մահվան հրեշտակին» (1947), «Իսպանական օպերա» (1965), «Ներքին աշուն» (1973) պոեմները, «Ալեն Ֆուրնիե և գաղտնի իրականությունը» (2 հրատ.՝ 1967, ֆրանս, ակադեմիայի մրցանակ), «Ներվալը՝ գիշերային ուխտավորը» (1966) էսսեները և այլն: «Տետեյաններ» (հատոր 1, 2, 1972, 1982) ուսումնասիրության մեջ մանրամասնորեն ուսումնասիրել է զմյուռնիահայ տպարանատեր-հրատարակիչներ Տետեյան գերդաստանի հետ կապված նշանավոր ընտանիքների՝ Հայրապետյանների, Շեհրիմանյանների, Շահումյանների գործունեությունը, տվել Թոմարզայի (Փոքր Հայք) և Զմյուռնիայի պատմության նոր լուսաբանումներ:Ք. Տետեյանը մասհացել է 2000 թվականի հոկտեմբերի 10-ին Փարիզում:
Գրականության ցանկ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am