ՏԱՐՈՆՅԱՆ Էդվարդ. ծնվել է 1896թվականին  Ղուլթիկ գյուղում (Բաղեշի նահանգ): Գրող: Սովորել է Կ. Պոլսի Եսայան, ապա՝ Հ. Հինդլյանի դպրոցում, ավարտել Ժնևի Ժան-Ժակ Ռուսոյի անվան մանկավարժական ինստիտուտը (1919): 1942-57-ին՝ Բեյրութի Ս. Նշան վարժարանի տնօրեն: Պատմվածքներում մանկության և պատանեկության հեքիաթային տարիներն են, կորուսյալ հայրենիքի հողն ու ջուրը («Մանկապատում», 1952, «Համասփյուռ», 1959, ժողովածուներ): Մահացել է 1960 թվականին Բեյրութում: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am