ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆ Միքայել Մովսեսի. ծնվել է 1827 թվականին Թիֆլիսում:  Դրամատուրգ, հասարակական գործիչ: Ավարտել է ՄՊՀ բժշկական ֆակուլտետը: Վերադառնալով Թիֆլիս՝ զբաղվել է բժշկությամբ, եղել Կովկասյան բժշկական ընկերության իսկական անդամ, ընտրվել Ներսիսյան դպրոցի հոգաբարձու: Գրել է 10 պիես (մեծ մասամբ՝ ան¬տիպ), որոնցում պատկերել է Թիֆլիսի հայկական միջավայրի ստվերի խավերի կենցաղը, բարոյական արժեքների խեղումը բուրժական իրականության մեջ [«Դալալ Ղաղո» (բեմադրվել է 1863), «Պեպոյի տկճուրը», «Վույ քի իմ վեչիր», «Հարս ու կեսուր», «Ո՞վ է մեղավոր», «Էշը կդատե, ձին կուտե», «Նինոյի նշնվիլը», «Խոտորնակին խոտորնակ», «Էս էլ քի մոցիքլութին...» (հրատ.՝ 1866), «Պառվներուն խրատ» (հրտ.՝ 1879): Տեր-Գրիգորյանի պիեսները նպաստել են հասարակական կենցաղական դրամայի ու կատակերգության զարգացմանը: Մահացել է 1868 թվականի Թիֆլիսում:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am