ՍԵՓԵԹՃՅԱՆ Արամ Արմենակի. ծնվել է 1934 թվականի փետրվարի 22-ին  Ալեքսանդրետում: Գրող: Ավարտել է Բեյրութի ՀԲԸՄ բարձրագույն վարժարանը (1950), Բեյրութի Առևտրական և տեխնիկական գիտությունների ուսումնական հաստատությունը (1957), Լոնդոնի ճարտարապետության և հողաչափության ինստիտուտը (1970): 1992-ից՝ Բեյրութի «Սիփան» հրատարակչության հիմնադիր-տնօրեն: Պատմվածքների, վիպակների հիմնական թեման լիբանանահայ կյանքն է («Անլոյս գիշերներ», 1964, «Կեանքի կարօտով», 1969, «Ողջակէզ», 1978, «Ես սեւ եմ...բայց գեղեցիկ», 1985, «Հող եւ մորմոք», 2001):

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am