ԲԱԼԱՔՅԱՆ Փիթր Ջերարդի ծնվել է յունիսի 13 1951թ., քաղաք Թինեքում (Նյու Ջերսի նահանգ, ԱՄՆ), պատմաբան, գրող: Պատմական  գիտությունների  դոկտորր (1980): Կոլգեյթի համալսարանի (Նյու Տորք) անգլերենի բաժնի պրոֆ.: Աշխատությունները վերաբերում են Հայոց ցեղասպանության պատմության մի շարք հիմնահարցերի: Հատկապես արժեքավոր է «Այրվող Տիգրիսը. ԱՄՆ-ի արձագանքը Հայոց ցեղասպանությանը» մենագրությունը (անգլ., 2003, 2005-ին՝ Ռաֆայել Լեմկինի անվան մրցանակ): Հայկական  ազգային  ինստիտուտի (Վաշինգտոն) գիտական խորհրդատուների խմբի, Կոլումբիայի համալսարանի (Նյու Տորք) Հայկ, հետազոտությունների կենտրոնի տնօրենների խորհրդի անդամ:

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am