ԲԱԼԱՍԱՆՅԱՆ Գրիգոր Գրիգորի ծնվել է Մայիսի 15-ին 1919թ., գյուղ Գետաշեն (Ադրբեջանի Խանլարի շրջան) արձակագիր: ՀԽԱՀ մշակույթի վաստակավոր  գործիչ (1975): Ավարտել Է ՀՊՍԻ (1946): 1948-52-ին՝ ՀՊՍԻ դասախոս, 1953-57-ին՝ ՀԽԱՀ Նախարարների խորհրդի պետպլանի նախագահի տեղակալ, 1957-61 ֊ին՝ Հւսյպեւո-հրատի տնօրեն, 1961-64-ին՝ Հեռուստառադիոպետկոմի նախագահի տեղակալ, 1964-74-ին՝ Հրատարակչությունների, պոլիգրաֆիայի և գրքի առևտրի գործերի պետական կոմիտեի գլխավոր խմբագիր, 1974-81-ին՝ «Լույս» հրատարակչության տնօրեն: Լույս Է ընծայել «Փորձության ժամին» (1958), «Սեժի ապոր զրույցները» (1961), «Միայն թե խիղճդ հանգիստ լինի» (1963), «Սիրում եմ անամպ երկինքը» (1965), «Ապրելու գաղտնիքը» (1971), «Ով հանգցրեց լույսը» (1981), «Դարերի ճամփորդը» (1986) պատմվածքների և վիպակների ժողովածուներները, «Պատուհանի տակ ծղրիդն Է երգում» (1975) վեպը:  

 

Գրականության ցանկ

 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:Մահացել է մայիսի 24-ին 2003թ., Երևանում: 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am