ԳԱԼԵՄՔՅԱՐՅԱՆ Գրիգորիս. ծնվել է 1862 թվականի մարտի 15-ին Կ. Պոլիսում: Բանասեր, լեզվաբան, մատենագետ, մամուլի պատմաբան: 1875-ին մեկնել է Վիեննա՝ Մխիթարյան միաբանների մոտ ուսանելու, 1880-ից՝ միաբանության անդամ: «Ոսկեդարեան եւ ոչ-ոսկեդարեան հայերենի խնդիրը» (1903), «Նորագոյն աղբերք Եզնկայ Կողբացւո» (1909) գործերով ճշգրտել է գրաբարի տարած, սահմանները, վերականգնել «Եղծ աղանդոցի» գիտական բնագիրը: Լույս են տեսել «Ցուցակ հայերեն ձեռագրաց արքունի մատենադարանին ի ՄիւնխԷն» (1892) մատենագիտական ձեռնարկը, «Պատմութիւն հայ լրագրութեան ի սկզբանէ մինչեւ մեր օրերը» (հ. 1, 1893, ընդգրկում է 1794-1860 թթ.), «Կենսագրութիւն Սարգիս արքեպիսկոպոս Սարաֆեան եւ ժամանակին հայ կաթողիկեայք» (1908), «Կենսագրութիւններ երկու հայ պատրիարքներու եւ տասն եպիսկոպոսներու...» (1915) աշխատությունները: Մահացել է 1917 թվականի մայիսի 20-ին Վենետիկում:
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am