ՂԱԶԱՐՅԱՆ Ռուբեն Սերոբի. ծնվել է 1940 թվականի հուլիսի 27-ին Երևանում: Լեզվաբան, բառարանագիր: Բանասիրական գիտությունների դոկտոր (1993), պրոֆեսոր (1996): Ա. Ղ. Ղազարյանի որդին: Ավարտել է ԵՊՀ (1962): 1966-ից աշխատում է ԵՊՀ-ում, 1995-ից՝ հայոց լեզվի պատմության ամբիոնի վարիչ: Աշխատությունները նվիրված են գրաբարին, միջին հայերենին, բառարանագրությանը: Համահեղինակ է «Գրաբարի ձեռնարկի» (1986) և «Հայոց լեզվի պատմության գործն, դասընթացի» (1989), բուսանունների հայերեն-լատիներեն-ռուսերեն-անգլերեն-ֆրանսերեն (2002), կենդանիների անունների հայերեն-ռուսերեն- լատիներեն կարգաբանական (6 պրակ, 1992-2001), միջին հայերենի (հատոր 1-2, 1987-92, համահեղինակ), գրաբարի (հատոր 1-2, 2000) և թուրքերեն-հայերեն (2003) բառարանների:
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
Երկ. Նոր հայկազյան բառարանը, Ե., 1972: Միջին հայերենի բառապաշարը, Ե.,
1993:
Միջին գրական հայերենի բառապաշարը, Ե., 2001:
Էջեր հայ բառարանագրության պատմությունից, Ե., 2002:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am