ՋԱԽՋԱԽՅԱՆ Մանվել ծնվել է 1770 թվականի մարտի 25-ին Գյումուշխանեում: (Տրապիզոնի նահանգ): Բառարանագիր, բանաստեղծ, թարգմանիչ: Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ (1791): 1815-16-ին խմբագրել է «Դիտակ Բյուզանդյան» պարբերականը: Լույս են տեսել Ջախջախյանի «Բառարան յիտալական լեզուէ ի հայ եւ ի տաճիկ» (1804, համառոտը՝ 1825-ին), «Բառագիրք ի բարբառ հայ եւ իտալական» (1837) բառարանները, որոնք հայ երկլեզվյան բառարանագրության լավագույն նմուշներից են: Գրել է նաև բանաստեղծություններ, որոնց մի մասը Վահրամ Ռուբինյան ստորագրությամբ տպագրվել է «Մխիթարեան տաղարան» (1824) ժողովածուում: Թարգմանել է Գ. Գոռացցայի, Ա. Գեսների. Ֆ. Ֆենելոնի և այլոց ստեղծագործություններից:

Մահացել է 1835 թվականի հունվարի 5-ին Վենետիկում: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am