ԽԱՉԱՏՐՅԱՆ Լալիկ Մնացականի (ծ.6.1. 1952, Նոր Բայազետ (այժմ՝ քաղաք Գավառ)), լեզվաբան։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1997), պրոֆեսոր (2003)։ Ավարտել է ՀՊՄԻ (1973)։ 2001-ից՝ ՀՊՄՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ։ Աշխատութունները վերաբերում են բառերի ձևաբանական իմաստի և արժեքի պատմական տեղաշարժերին, բառակապակցությունների իմաստաբանությանը։ Հեղինակ է բառարանների («Գրաբարի տարարժեք բառերի բացատրական բառարան», 1998, «Գրաբարի բացատրական բառարան (ձևաբանորեն տարարժեք բառեր)», 2003), համահեղինակ՝ գրաբարի դասագրքի և ուսումնական ձեռնարկների։
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
Երկ. Տեղաշարժեր բառերի ձևաբանական իմաստի մեջ, Ե., 1985։
Խոսքիմասային տարարժեքությունն արդի հայերենի կայուն կապակցություններում, Ե., 1996։
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am