ԽԱՆՅԱՆ Սոկրատ Աղալարի (ծնվել է 22.1.1930, գյուղ Աղբուլաղում (այժմ՝ Ակնաղբյուր՝ ԼՂՀ Հադրութի շրջանում)), բանաստեղծ, գրականագետ, հրապարակախոս։ Բանասիրական գիտությունների դոկտոր (2002), պրոֆեսոր (2002)։ ԼՂՀ գիտությունների վաստակավոր գործիչ։ Ավարտել է Բաքվի մանկավարժական ինստուտը (1953)։ 1992-ից՝ Արցախի պետական համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ։ Հեղինակ է «Արևսար» (1968), «Լեռների երգը» (1972), «Սպասում ենք դեռ» (1975), «Քո անունից» (1980), Դարաբաղյան պատերազմին նվիրված «Կարոտի կրակներ» (1990), «Արցախյան ղողանջները» (1991) բանաստեղծությունների ժողովածուների, «Արցախի արծիվը» (1995), «Մհեր» (1995) պոեմների, «Անմահության ճանապարհով» (1997) փաստագրական վիպակի, «Արցախյան պատերազմը և հայ պոեզիան» (1999) մենագրության և այլ։ ԼՂՀ Եղիշեի անվան մրցանակ, «Վաչագան Բարեպաշտ» մեդալ։
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am