ԽԵՉՈՒՄՅԱՆ Վիգեն (Վիդոկ) Հայկի (15.12. 1916, Երևան - 17.4.1975, Երևան), գրող։ Ավարտել է ԵՊՀ (1940)։ 1943-56-ին՝ Մատենադարանի ձեռագրատան վարիչ։ Նրա ստեղծագործությունների («Զվարթնոց», 1945, «Մեզ մոտ հարավում», 1955, «Գիրք պանդխտության», 1959, «Գույներ և Երանգներ», 1962, «Գիրք լինելության», 1966, «Գիրք մաքառման», 1968, «Գիրք գրոց», 1978) հիմնական թեման հայ միջնադարի գրիչների, ծաղկողների, մանրանկարիչների, ճարտարապետների, շինարար վարպետների մաքառումներով լի ստեղծագործական կյանքն է։

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am