ԽՈԴԻԿՅԱՆ Կարինե Կիմիկի, ծնվել է 1957 թվականի հուլիսի 25-ին  Ախալքալաքում: Արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս։ Ավարտել է ԵՊՀ (1980)։ 1989–2001-ին՝«Գարուն» ամսագրի խմբագիր, 2000–ից՝ «Դրամատուրգիա» հանդեսի հիմնադիր–խմբագիր։ 2001-2004-ին, միաժամանակ՝ «Գրական թերթի» գլխավոր խմբագիր, 2004-ից՝ ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարար։ Խոդիկյանի ստեղծագործությունը արդիաշունչ է, խոհական։ Լույս են տեսել Խոդիկյանի «Պիեսներ» (1997), «Մեռյալ սիրո փողոցը» (2001), «Երկու պիես» (2003), «Խաղի ժամանակը» (2004) պատմվածքների ու պիեսների ժողովածուները։ Պիեսները բեմադրվել են Երևանի Սունդուկյանի և Պարոնյանի անվան, Թբիլիսիի հայկական դրամատիկական թատրոններում։ Հայաստանի ժուռնալիստների միության Ոսկե գրիչ (1997), Ոսկե եղեգն պետական գրական (1999), ՀԳՄ ամենամյա (2002) մրցանակներ:  

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am