ՆԵՐՍԵՍ ՍՇԵՑԻ, Տարոնացի. ծնվել է 13-րդ դարում, Մուշում: Մանկավարժ, գրիչ: Սովորել է Մշո Առաքելոց վանքի դպրոցում, ապա՝ Վարդան Արևելցու հիմնած Խոր վիրապի դպրոցում: Տիրապետել է հունարենին և լատիներենին: Վարդան Արևելցու մահից (1271) հետո նշանակվել է րաբունապետ և դպրոցը տեղափոխել Մշո Առաքելոց վանք: Երկրում տիրող բարդ իրավիճակի պատճառով 1281-ին դպրոցը ժամանակավորապես փակել է և ապահով տեղ գտնելու նպատակով՝ իր աշակերտ Եսայի Նչեցու հետ մեկնել է Մեծոփավանքի դպրոց, իսկ 1282-ին՝ Վայոց ձոր: Պռոշյան իշխան, տունը նրան է տրամադրել Աղբերց վանքը: Հավաքելով իր աշակերտներին՝ Ներսես Մշեցին շարունակել է ուսուցումը: Որոշ ժամանակ անց ուսուցչապետ է կարգել Եսայի Նչեցուն: Ներսես Մշեցու մահից հետո էլ ուսումնագիտական կենտրոնը շարունակել է գործել և հայտնի դարձել Գլաձորի համալսարան անվամբ: Մահացել է 1284 թվականին:

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am