ՆԱԳԳԱՇՅԱՆ Անուշ Հրանդի. ծնվել է 1961 թվականի նոյեբերի 22-ին  Գազայում(Պաղեստին)]: Բանաստեղծուհի: Բանասիրական գիտությունների թեկնածու (1995): Ավարտել է Երուսաղեմի Սրբոց թարգմանչաց երկրորդ վարժարանը (1979), ԵՊՀ (1984): 1985-ին մեկնել է Անգլիա, հետևել է «Բիթմընզ քոլեջի» անգլերենի և թատերարվեստի դասընթացներին: Նագգաշյանի քնարական հերոսն աղետներով ու պատերազմներով ընթացող անհանգիստ ժամանակների մարդն է: Լույս է ընծայել «Սիրոյս տաք շունչէն» (1993), «Գիշերային պատարագ» (1994), «Անծրեւոտ սեր» (1998), «Եթէ յանկարծ տեսնես իրեն...» (2003) «Հատընտիր» (2004) ժողովածուները:

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի խորհրդական (1991-98): ՀԳՄ ոսկե մեդալ (2004): 

 Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am