ՆԱՀԱՊԵՏՅԱՆ Գաբրիել (Ստեփան) Սողոմոնի. ծնվել է 1857 թվականի հունվարի 27-ին Քյավթառլու գյուղում (այժմ՝ գյուղ Փանիկ՝ ՀՀ Շիրակի մարզում): Բանասեր, հայագետ: Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ (1874), քահանա (1877): Սովորել է Հռոմի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում (1877-83): 1883-85-ին և 1921-23-ին՝ Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանի ուսուցիչ և տեսուչ, 1919-20-ին՝ «Բազմավեպ» հանդեսի խմբագիր, 1928-30-ին և 1935-36-ին՝ Փարիզի Մուրատյան վարժարանի տեսուչ:

«Ուղղագրութիւնք ազգային հին մատենագրաց» (1907) գրքում ամփոփել է հայ պատմիչների գործերի իր կատարած տեքստաբան, ուսումնասիրություններն ու դրանց հետ կապված գիտական բանավեճերը: Լույս են տեսել Նահապետյանի «Սուրբ Մեսրոպ եւ Հայաստանի ոսկեդարը» (1914), «Վենետկոյ Մխիթարեանց ուղղագրութեան մասին» (1927, համահեղինակ), «Քրիստոնեական ճարտարապետութիւն» (1930) գրքերը: Մահացել է 1939 թվականի մայիսի 29-ին Վենետիկում: 

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am