ՆԱՀԱՊԵՏՅԱՆ Ռաֆայել Հայկարամի. ծնվել է 1945 թվականի հունիսի 8-ին Երևան: Արձակագիր: Ավարտել է ԵՊՀ (1971): 1973-83-ին՝ Հեռուստառադիոպետկոմի խմբագիր, ավագ խմբագիր: Հեղինակ է «Հրաշեկ նժույգներ» (1983), «Հրաձգարանի մեծ մրցանակը» (1989), «Մեղեդի երևակայական ջութակի համար» (1994), «Ագռավի աղջիկը» (2000), «... Եվ ծագեց խավարը» (2003, ՀԳՍ և Հրանտ Սիմոնյան հիմնադրամի մրցանակ) վիպակների ու պատմվածքների ժողովածուների, «Անջո հեծանիվը» (2004) մանկական վիպակի:

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am