ՆԱԽՈ ՔԵՌԻ Մոկացի (Նահապետ), Նախո Բիձա. ծնվել է մոտ 1851 թվականին  Գինեկանց գյուղում (Մոկքի նահանգ): Սասնա ծռերի ասացող: 1914-ին եղել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանի դռնապանը: Նախո Քեռու «Դավիթ և Մհեր» պատումը, որը հաջորդել է Գ. Սրվանձտյանի հրատարակած առաջին պատումին, 1886-ին գրի է առել Մ.  Խ.  Աբեղյանը՝. Վերջինիս հավաստմամբ՝ Նախո Քեռին եղել է ավանդապահ ու ստուգապատում ասացող, երգել է նաև ժողովրդական վեպի չափածո հատվածներ, որոնք նոտագրել է Կոմիտասը: Մահացել է 1916/1920 թվականին Վաղարշապատում:

 Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am