ՆԱԼԲԱՆԴՅԱՆ Գեորգի Մկրտչի. ծնվել է 1926 թվականի հունվարի 5-ին Չիտա քաղաքում (Ռուսաստան): Բանասեր-լեզվաբան, արևելագետ, մանկավարժ: Բանասիրական գիտությունների դոկտոր (1972), պրոֆեսոր (1973): Ավարտել է ԵՊՀ (1951): 1952-ից՝ ԵՊՀ դասախոս, 1968-1973-ին՝ արևելագիտական ֆակուլտետի դեկան, 1973-98-ին՝ իրանագիտության և քրդագիտական բանասիրության ամբիոնների վարիչ: Ուսումնասիրությունները վերաբերում են պարսկերենի հին, միջին և նոր շրջաններին, պարսկերենիի և հայերենի առնչություններին: Լույս է տեսել Նալբանդյանի «Պարսից լեզվի քերականությունը» (1980), «Պարսկերեն-հայերեն բառարանը» (1987): Պարսկերեն է թարգմանել Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը» (1984) և Եզնիկ Կողբացու «Եղծ ադանդոցը» (1989): Կազմել է պարսկերենի դասագրքեր՝ պարսկական թեքումով հայկական դպրոցների համար: Մահացել է 1998 թվականի նոյեմբերի 5-ին Երևանում:

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am