ՆԱԼԲԱՆԴՅԱՆ Վաչե (Վաչիկ) Սմբատի. ծնվել է 1919 թվականի փետրվարի 25-ին Նոր Բայազետում (այժմ՝ քաղաք Գավառ): Գրականագետ: Բանասիրական գիտությունների դոկտոր (1969), պրոֆեսոր (1969), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1994, թղթակից անդամ՝ 1971-ից): Ավարտել է ԵՊՀ (1941): 1947-ից՝ ԵՊՀ դասախոս, միաժամանակ, 1952-1953-ին՝ Մատենադարանի տնօրեն, 1953-56-ին՝ ՀԿԿ կենտկոմի բաժնի վարիչ, 1956-65-ին՝ ԵՊՀ պրոռեկտոր, 1965-77-ին՝ ՀԽՍՀ ԳԱ Գրականության ինստիտուտի, 1978-98-ին՝ ՀՀ ԳԱԱ հիմնակազմ գրադարանի տնօրեն:

Աշխատությունները հիմնականում վերաբերում են հայ հին և միջնադարյան գրականությանը («Վարդանանց պատերազմը և Դ. Դեմիրճյանի «Վարդանանքը», 1955, «Թբիլիսին հայ մատենագրության մեջ», 1958, «Եղիշե», 1959. «Սայաթ-Նովա», 1987, «Գրիգոր Նարեկացի», 1990) և պատմավիպագրությանը («Գրողը և պատմությունը», 1970): Մահացել է 1998 թվականի փետրվարի 28-ին Երևանում:
 

 Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:

Դեմիրճյան Դ., Վարդանանք, գիրք Ա, «Հայաստան» հրատ., Երևան, 1968:

 Դեմիրճյան Դ., Վարդանանք, գիրք Բ, «Հայաստան» հրատ., Երևան, 1968:

Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին, «Հայաստան» հրատ., Երևան, 1994:

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am