ՆԱԼԲԱՆԴՅԱՆ Վահան Հովհաննեսի. ծնվել է 1876 թվականի նոյեմբերի 10-ին Վանում: Գրականագետ-քննադատ: Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1901): Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, Լայպցիգի համալսարանի փիլիսոփայության և գրականության դասընթացները (1901): Թղթակցել է «Անահիտ», «Մուրճ», «Մշակ» և այլ պարբերականների: Գեղագիտության մեջ հիմնականում հետևել է մշակութապատմական դպրոցի սկզբունքներին: Հրատարակվել են Նալբանդյանի «Գեղարուեստի Էութիւնը եւ նպատակը» («Անահիտ», 1899, № 9-11), «Պետրոս Դուրեան» («Մշակ», 1901, № 167-170), «Հենրիկ Իբսէն» («Մուրճ», 1902, № 2-8, 12) աշխատությունները: Մահացել է 1902 թվականի դեկտեմբերի 17(30)-ին Վաղարշապատում:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.: 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am