ՆԱՏԵՐ (ծննդյան և մահվան թվականները անհայտ են), 14-րդ դարի գրիչ: Գրիչ-ծաղկողներ Հովհաննեսի, Ավետիսի, Ստեփանոսի, Գրիգորի հայրն ու ուսուցիչը: Գրչությամբ զբաղվել է Տայքում, Բաբերդի գավառում: 1341-ին տեղափոխվել է Սուրխաթ (Ղրիմ), աշխատել մինչև խոր ծերություն: Ընդօրինակել է ձեռագրեր, որոնց մեծ մասը Մատենադարանում է (ձեռնարկ № 1529, 2040, 6938, 7432, 7435, 7636, 7637, 7742, 7837, 8510): 

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am