ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ Տիգրան Ավետիսի. ծնվել է 1861 թվականի փետրվարի 7-ին Վաղարշապատում: Բանահավաք-հրատարակիչ, բառարանագիր: Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում (1872-79): 1879-ին դատապարտվել է 6-ամսյա բանտարկության Մետեխի բանտում՝  Մ. Ղ. Նալբանդյանի նկարը տպելու և «Ազատություն» բանաստեղծության հետ տարածելու համար: 1884-88-ին ուսանել է Ժնևում: 1876-ից Նավասարդյանը հավաքել և գրի է առել Վաղարշապատի բանահյուսական նյութերը, որոնք ամփոփել է «Հայ ժողովրդական հեքիաթներ» (գիրք 1-10, 1882-1903). «Հայ Ժողովրդական աւանդութիւններ» (1883) ժողովածուներում: Հրատարակել է նաև «Բառգիրք Արարատեան բարբառի» (1903) աշխատությունը: Մահացել է 1927 թվականի ապրիլի 12-ին Թիֆլիսում:


Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am