ՆԱԶԱՐ ԲՈՒՅՈՒՄ (Նազար Արսենի Ճանճիկյան). ծնվել է 1944 թվականի ապրիլի  Կեսարիա քաղաքում: Հրատարակիչ, բանաստեղծ: Սովորել է Կ. Պոլսի դպրեվանքում, ավարտել Լոնդոնի Օքսֆորդի համալսարանը (1967): 1980-ական թթ. սկզբից Ստամբուլի խոշորագույն «Ադամ» հրատարակչության տնօրենն է: Հրատարակել է Վ. Սարոյանի մի քանի ժողովածուներ, «Մեծ Բրիտանիկա» հանրագիտարանը (թուրքերեն): Վերջինիս մեջ տեղ գտած Մեծ եղեռնին վերաբերող հոդվածների համար ենթարկվել է դատական պատասխանատվության: Ազատվել է կալանքից «Մեծ Բրիտանիկայի» հրատարակչական խորհրդի պահանջով: Հեղինակ է բանաստեղծական մի քանի ժողովածուների (ստեղծագործում է թուրքերեն և անգլերեն), առավել հայտնի է «Յուկո-Տանին» ժողովածուն, որը 1996-ին լույս է տեսել ռուսերեն, 1997-ին՝ հայերեն և վրացերեն:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am