ՆԱԶԱՐՅԱՆ Շուշանիկ Լևոնի. ծնվել է 1913 թվականի դեկտեմբերի 22-ին  Վաղարշապատում: Բանասեր, գրականագետ: Բանասիրական գիտությունների դոկտոր (1972): ՀԽԱՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1984): Ավարտել է ԵՊՀ (1938): 1962-97-ին՝ Մատենադարանի ավագ գիտաշխատող: Հեղինակ է գրականագիտական և բանասիրական ուսումնասիությունների («Հրաչյա Քոչար», 1962, «Պետրոս Ղափանցի», 1969, «Կռունկ» երգը և նրա պատմությունը», 1977), նարեկացիագիտությանը, Գրիգոր Օշականցու, Խաչատուր Էրզրումցու, Ասլան Աթաբեկյանի, Պետրոս Նախիջևանցու, Հակոբ Նալյանի և այլոց ստեղծագործություններին նվիրված հոդվածների: Նազարյանի աշխատասիրությամբ լույս են տեսել Նաղաշ Հովնաթանի (1951), Բաղդասար Դպիրի (1958, երկուսն էլ՝ Ա. Շ. Մնացականյանի աշխատակցությամբ), Հովհաննես Կարնեցու (1962), Պետրոս Ղափանցու (1990) բանաստեղծությունները, «Պատմություն Ֆարմանի մանկանն» (1957), «Ողբի և սթափման բանաստեղծություն» (1992) գրքերը: Մահացել է 2006 թվականի հոկտեմբերի 6-ին Երևանում:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am