ՆԵՐՍԵՍՅԱՆ Անայիս Պետրոսի. ծնվել է 1937 թվականի մարտի 22-ին Բուխարեստում: Բանաստեղծուհի: Գրում է ռումիներեն: Ավարտել է Բուխարեստի համալսարանի պատմության ֆակուլտետը (1961): «Նոր կյանք» շաբաթաթերթում տպագրվել են Ներսեսյանի «Հայերու մասին այլ վավերագրեր Վատիկանի գաղտնի դիւանաթուղյծերուն մէջ» (1975, № 22), «Հայերը Մոլդովայի հին վաւերագիրներուն մէջ» (1976, N 45), «Հայկական ներկայութինները ռումէն մատենագիտութեան մէջ» (1988, № 6) հոդվածները: Լույս է ընծայել բանաստեղծությունների ժողովածուներ («Ապակե երգիչը», 1973, «Քնարական պատկերներ» (1975), «Անցման կնիքը», 1978, «Արևային կշիռ», 1980): Ներսեսյանի բանաստեղծություններից տեղ են գտել Գ. Էմինի «Գիրք թարգմանությանց» (1984) ժողովածուներում:

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am