ՆԵՐՍԻՍՅԱՆ Լևոն Հրաչյայի. ծնվել է 1931 թվականի դեկտեմբերի 24-ին Երևանում: Գրականագետ, գեղագետ: Հ. Ն. Ներսիսյանի որդին: Ավարտել է ԵՊՀ (1954): 1954-57-ին՝ Հայֆիլմ կինոստուդիայի ավագ խմբագիր, 1959-ին՝ ՀԽՍՀ ԳԱ Արվեստի ինստիտուտի գիտաշխատող, 1957-ից՝ ԵՊՀ դասախոս, 1992-ից՝ դոցենտ:

Ներսիսյանի ուսումնասիրությունների ոլորտներն էին անտիկ (մասնավորապես հին հունական պոեզիան և դրաման) և 20-րդ դարի ֆրանսիական գրականությունը («աբսուրդի» թատրոն, ֆրանսիական վեպ, սյուրռեալիստական պոեզիա): Ներսիսյանի դասախոսություններն աչքի են ընկել բանավոր խոսքի արտիստ, վարպետությամբ: Նկարահանվել է կինոյում («Երկունք», «Ապրիլ», երկուսն Էլ՝ Հայֆիլմ): Մահացել է 1999 թվականի նոյեմբերի 27-ին Երևանում:

ՀՀ Մովսես Խորենացու շքանշան (1994): 

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am