ՆԻԿՈՂՈՍՅԱՆ Տիգրան Վոլոդյայի. ծնվել է 1955 թվականի հունվարի 30-ին  Սարուխան գյուղում (ՀՀ Գեղարքունիքի մարզ: Խմբագիր, հրապարակախոս, արձակագիր: Ավարտել է ՀՊՄԻ (1987): 1987-88-ին՝ «Դպրություն» թերթի գլխավոր խմբագրի տեղակալ, 1994-99-ին՝ «Հայաստան» թերթի գլխավոր խմբագրի տեղակալ, 1999-ից՝ գլխավոր խմբագիր: 1992-ից միաժամանակ դասախոսում է Երևանի Հրաչյա Աճառյան համալսարանում:

Հեղինակ է «Հայրեր ն որդիներ» (1996), «Կանաչ առու» (1997), «Ինձ տուր քո ցավը» (1998, ՀԳՄ Սիմոն Սիմոնյանի անվան մրցանակ), «Նորագավիթ» (1999). «Քեզ հետ և առանց քեզ» (2000), «Ճակատագրի ճամփաներով» (2006), «Պատմություն հին ու նոր օրերի» (2006) գրքերի:

ՀԺՄ մրցանակ (1985, «Ճակատագիր» հրապարակախոսական շարքի համար): Ֆրիտյոֆ Նանսեն միջագգային հիմնադրամի ոսկե հուշամեդալ (2004): Բնության և հասարակության մասին գիտությունների միջագգային ակադեմիայի անդամ (2004): 

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am