ՆՈՐ-ԱՅՐ (Հարությունյան Նորայր Ալեքսանդրի). ծնվել է 1912 թվականի սեպտեմբերի 18-ին գյուղ Մավրակում (Կարսի մարզ): Արձակագիր, լրագրող: 1957-74-ին՝ ՀԳՄ Կիրովականի բաժանմունքի պատասխանատու քարտուղար: Ստեղծագործության հիմնական թեման ժամանակակից կյանքն է: Հեղինակ է պատմվածքների, նորավեպերի, վիպակների, վեպերի («Նովելներ և վիպակներ», 1949, «Լույսեր», 1950, «Ոլորտներում», 1958, «Անապատի առավոտը», 1966. «Արամ», 1970): Մահացել է 1981 թվականի մայիսի 26-ին Կիրովականում:

 

Գրականության ցանկ

Աղբյուրներ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:
 

Ստեղծագործություններ

Անտառի երգը. Երևան, 1959թ.:

Լոռվա աստղեր, Երևան, 1962թ.:

Պատմություն գրված քարի վրա, Երևան, 1978թ.: 

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am