ՆՈՐԵՆՑ (Երիցյան) Վաղարշակ Տոնապետի. ծնվել է 1906 թվականի սեպտեմբերի 13-ին Շենիկ գյուղում (Սասունի գավառ): Բանաստեղծ: ՀԽԱՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1967): Փրկվելով Մեծ եղեռնից՝ 1916-ին ապաստանել է Այսրկովկասի տարբեր որբանոցներում: Սովորել է Թիֆլիսի հայկական գիմնազիայում և Ներսիսյան դպրոցում: Մասնակցել է Ե. Չարենցի ղեկավարած «Նոյեմբեր» գրակական միության ստեղծմանը: «Օրերի ճամփին» (1925), «Իրիկուն» (1926), «Երկրորդ գիրք» (1930), «Լիրիկական ֆրոնտ» (1932), «Բանաստեղծություններ» (1936) ժողովածուներում անդրադարձել է իր ժամանակի կյանքին բնորոշ առանձնահատկություններին: Ընդլայնվել է բանաստեղծի թեմատիկան «Գիրք քնարական» (1954), «Իմ աշխարհը» (1958), «Դարերի ավանդ» (1968) և մյուս գրքերում: Հայ նորագույն գրակության անցած ուղուն է նվիրված Նորենցի «Հուշեր և արձագանքներ» (1968) հուշագրությունը:

1937-ին բռնադատվել է, հետագայում արդարացվել: Մահացել է 1973 թվականի հունվարի 20-ին Երևանում:

Գրականության ցանկ

Աղբյուրներ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:

Ստեղծագործություններ

Երկերի ժողովածու, հատոր 1-2, Երևան, 1963թ.:

Երկերի ժողովածու, հատոր 1,2, Երևան, 1971, 1973թ.: 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am