ՆՇԱՆ ՄԻՐԶԱ (Միրզայան) Գրիգորի (տեր Մարգարի). ծնվել է 1849 թվականին Զմյուռնիայում: Գրող, հրապարակագիր: Հ. Վանանդեցու թոռը, Ս. Գ. Վանանդեցու եղբայրը:

Սովորել է  Զմյուռնիայի Մեսրոպյան վարժարանում: Արևմտահայ իրապաշտական արձակի նմուշներից է Նշան Միրզայի «Տորա» (1871) վեպը: «Արշալույս Արարատյան» (1840-87) թերթում, որի խմբագիրն է եղել Նշան Միրզան, հատվածաբար հրատարակվել են «Օրիորդ Մարի» (1879, անավարտ), «Երուանդ եւ Ամիլիա» (1883-84) վեպերը, «Գրաբար, թե՞ աշխարհաբար» (1876-77) հոդվածաշարը, որտեղ պաշտպանել է գրաբարը դպրոցներում ուսուցանելու անհրաժեշտությունը: Անդրադարձել է նաև մշակութային ու կրթական հարցերի: Մահացել է 20-րդ դարի առաջին քառորդում Զմյուռնիայում:

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am