ՆՈՒՊԱՐՅԱՆ Մեսրոպ Հովհաննեսի. ծնվել է 1842 թվականի դեկտեմբերի 13-ին  Զմյուռնիայում (Իզմիր): Թարգմանիչ, բառարանագիր, հրապարակախոս: Հրապարակախոսական և գիտական հոդվածներով աշխատակցել է արևելահայ և սփյուռքահայ մամուլին: 1877-ին հայերեն է թարգմանել «Մարսելյեզը»: Նուպարյանի թարգմանությամբ լույս են տեսել Ֆ. Շատոբրիանի, Ժ. Ռասինի, Վ. Հյուգոյի, Ժ. Մոլերի, Յո. Գյոթեի, Ու. Շեքսպիրի և այլոց ստեղծագործություններից: Մեծ է Նուպարյանի վաստակը հայ բառարանագրության մեջ. «Բառարան ֆրանսերէն-հայերէն աշխարհիկ» (1889, 2 հրտ.՝ 1892, վերատպություն՝ 1955), «Առձեռն բառարան ֆրանսերէն-հայ աշխարհիկ» (1911), «Գրպանի բառարան ֆրանսերէն-հայերէն» (1928):  Ֆրանսիական ակադեմիայի պաշտոնակալ (1913): Մահացել է 1929 թվականի դեկտեմբերի 4-ին Մարսելում: 

 

Գրականության ցանկ

Աղբյուրներ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:

Հակոբյան Մ. Ն., Զմյուռնահայ մտավորականներ Գրիգոր Մսերյանը և Մեսրոպ Նուպարյանը. Երևան, 1961թ.:    

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am