ՆՈՒՐԻԿՅԱՆ Բենիամին Ղազարի. ծնվել է 1894 թվականի օգոստոսի 7-ին   գյուղ Հյուսենիկ գյուղում (Խարբերդի նահանգ): Գրող: Սովորել է Խարբերդի Ազգային կեդրոնական վարժարանում (1910-13)՝ աշակերտելով Թլկատինցուն: 1913-ին մեկնել է ԱՍՆ: Ավարտել է Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանը (1920): 1936-37-ին ստեղծված «Նոր գիր» գրակական խմբակի ղեկավարներից էր: 1939-54-ին՝ «Նոր գիր» ամսագրի խմբագիր: Նուրիկյանի ստեղծագործությունների հիմնական թեման կորցրած երկրի գյուղաշխարհն է, հողի աշխատավորը («Պանդուխտ հոգիներ», 1958, «Կարօտ հայրենի», 1978, ժողավածուներ): Նուրիկյանը խմբագրել և հրատարակել է «Թլկատինցին եւ իր գործը» (1927) աշխատությունը, կատարել թարգմանություններ: Մահացել է 1988 թվականի փետրվարի 6-ին Նյու Ջերսիում (ԱՄՆ):

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am