ԲԱԲԱՅԱՆ Արշալույս Հարությունի ծնվել է դեկտեմբերի 27-ին 1906 թ.,  Խդրանց գյուղում(այժմ՝ ՀՀ Սյունիքի մարգում) -30.7.1990, Երևան], գրականագետ: Բանասիրական  գիտությունների դոկտոր (1963), պրոֆեսոր (1965): ՀԽԱՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1967): Ավարտել է ԵՊՀ (1929): 1938-45-ին՝ ՀՊՄհ բանասիրական ֆակուլտետի դեկան, 1960-64-ին՝ պրոռեկտոր: Լուսաբանել է հայ նոր գրականության առանձին դրվագներ («Հայրենական մեծ պատերազմի շրջանի սովետահայ գրականության մի քանի բնորոշ գծերը»» 1952, «Չարենցը Հոկտեմբերի երգիչ»» 1958, «Պերճ Պռոշյան»» 1962, «Չարենցը և Հոկտեմբերը» 1967):Մահացել է հուլիսի 30-ին.1990 թ., Երևանում:

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am