ԲԱԲԻԿՅԱՆ Աստվածատուր ծնվել է օգոստոսի 5-ին 1738, Նոր Ջուղայում, գրող, թարգմանիչ: 1772-ին հեռացել է Վենետիկի Մխիթարյան միաբանությունից և 1773-ին 17 համախոհների հետ Տրիեստում հիմնել նոր Մխիթարյան միաբանություն, որը 1810-ին տեղափոխվել է Վիեննա: 1812-ին հիմնել է տպարան, որը գործում է ցայսօր: Գրել է «Համառօտ յայտ յանդիմանութիւն երկուց ճշմարտութեանց ընդդէմ երկուց մոլար դրութեանց» (1817) աշխատությունը, թարգմանել է Կարոլոս Պիլլուարտի «Բովանդակութիւն բովանդակութեան ս. Թովմայի...» (հ.1-3, 1810-13) փիլ. աստվածաբան. երկը: Գրականության Յուշարձան (գրական ժողովածու, Վիեննա., 1911:  Մահացել է ապրիլի 18 1825, Վիեննայում:

                                                                             

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am