ԲԱԴԻԿՅԱՆ Խաչիկ Գաբրիելի ծնվել է մարտի 15-ին 1932, Քոռաղբյուր գյուղում(այժմ՝ Միզավետ՝ ՀՀ Շիրակի մարզում)], լեզվաբան: Բանասիրական գիտությունների դոկտոր (1989), պրոֆեսոր (1991): 1967-69-ին՝ ՀՀ ԳԱԱ Լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող, 1969-77-ին և 1999-ից՝ ԵՊՀ դասախոս:

Աշխատությունները վերաբերում են ժամանակակից հայոց լեզվի շարահյուսությանը, շարադասությանը, դարձվածաբանությանը [«ժամանակակից հայերենի պարզ նախադասության շարադասությունը»,1976, «Կոչականը և նրա ուսուցումը», 1982, «ժամանակակից հայոց լեզվի շարադասությունը և նրա ուսուցումը (պարզ և բարդ նախադասություններ)», 1984, «ժամանակակից հայերենի դարձվածային միավորներ», 1986, «Շարահյուսության ուսուցման մի քանի հարցեր», 1992, «Դարձվածային ոճաբանություն», 2000]: Կազմել Է «Ուսումնական դարձվածաբանական բառարան» (2002), գրել «ժամանակակից հայոց լեզվի շարահյուսություն» (համահեղինակ, 2003) ուս. ձեռնարկը, «Կոմիտասը՝ ինչպիսին եղել Է» (2002) կենսագրական վեպը:


Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am