ԲԱԳՐԱԶՅԱՆ Հրանտ Սամսոնի ծնվել է հուլիսի 8-ին1914, գ. Կողբ (Սուրմալուի գավառ), արձակագիր, դրամատուրգ: Ստեղծագործել է հիմնականում ռուսերենով: Սովորել է ԵՊՀ-ում (1948-52): 1947-48-ին աշխատել է «Կոմսոմոլեց» (ռուս.) թերթի, 1966-71-ին՝ «Հայաստանի արդյունաբերություն», 1971-72-ին՝ «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրերի խմբագրություններում: Լույս են տեսել «Նա կգտնի իր ճանապարհը» (1961), «Առաջին ճշմարտություն» (1967), «Երևանի մարդիկ և երկինքը» (1975), «Հիշողության բոլոր գույները» (1985), «Ինձ եմ փնտրում» (1985, բոլորը՝ ռուս.) գրքերը: Գրել է «Կյանքը թելադրում է» (բեմ.՝ 1951) պիեսը: Բագրազյանի սցենարով նկարահանվել է «ճանապարհ» (1962, Հայֆիլմ) գեղարվեստական Կինոնկարը: Մահացել է  փետրվարի 25-ին 1995, Երևանում:

 

Գրականության ցանկ

 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am