ԲԱԳՐԱՏՈՒՆԻ (Անթիմոսյան) Արսեն Կոմիտաս , ծնվել է օգոստոսի 21 1790, Կ. Պոլսում բանաստեղծ, բանասեր, լեզվաբան-քերական, փիլիսոփա, թարգմանիչ: Հայկական կլասիցիզմի ներկայացուցիչ: 1810-ից՝ Մխիթարյան միաբանության անդամ: Գրականության ասպարեզ է իջել 1812-ին՝ կրոնական բնույթի բանաստեղծություններով: 1852-ին լույս է տեսել «Տաղք» բանաստեղծությունների ժողովածուն: Բագրատունու ստեղծագործությունների մեջ առանձնահատուկ տեղ ունի «Հայկ Դիւցազն» (1858) էպիկ-հերոս. պոեմը, որի հիմքը Հայկի և Բելի առասպելն է: Գրել է նաև կրոնապատմական բովանդակության թատերգություններ («Ի ծնունդ Տեառն», «Ի յայտնութիւն Տեառն», «Երուանդ», հրտարակվել է 1869, «Բազմավեպ»): Հետազոտել է V-VII դդ. մատենագրության լեզուն, գրել «Հայերէն քերականութիւն ի պետս զարգացելոց» (1852) աշխատությունը: «Սկզբունք ուղիղ խորհելոյ եւ բարուոք կելոյ» (1857) աշխատության մեջ անդրադարձել է լեզվի ընդհանուր տեսական հարցերին: Աշխարհաբարով կազմել է «Տարերք հայերէն քերականութեան» (1846) դասագիրքը: Թարգմանել է Հոմերոսի, Վիրգիլիոսի, Ջ. Սիլթոնի և ուր. ստեղծագործություններից: «Քերականութիւն գաղղիական» (1821) աշխատությունում ներկայացրել է ֆրանս-ի հնչյուն, կազմը, ձևաբանությունը, շարահյուսությունը: Բ. լուսավոր, շարժման գաղափարախոսներից է, ազգի համախմբումը կապել է լուսավորության հետ: Ծայրահեղ էմպիրիզմի դիրքերից քննադատել է սխոլաստիկ, ռացիոնալիզմը և դրան հարմարեցված դեդուկտիվ տրամաբանությունը, սակայն անտեսել է ճանաչողության զգայական և բանական աստիճանների որակ, տարբերությունները, բացարձակացրել փորձի և ինդուկտիվ մեթոդի դերը իմացաբանության մեջ: Մահացել է դեկտեմբերի 24-ին 1866, Ա. Ղա զար, Վենետիկում:

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am