ՆԱՀԱՊԵՏ ՔՈՒՉԱԿ, Նահապետ վարպետ աշուղ Քուչակ, Չիչակ, Վանեցի Քոչակ. ծնվել է 15-րդ դարի վերջ կամ 16-րդ դարի սկիզբհավանաբար՝ Խառակոնիս գյուղում (Վանի նահանգ): Աշուղ-երգիչ: Նահապետ Քուչակի անունով գրավոր և բանավոր պահպանվել են 10 կրոնական, բարոյախրատական և սիրային երգեր, որոնցից 7-ը գրված են հայատառ թուրքերենով: 1880-ական թվականներին Նահապետ Քուչակին են վերագրվել նաև միջնադարյան հայրենները: Թեև 1920-ական թթ. Մ. Աբեղյանն ապացուցել է այդ վերագրման անհիմն լինելը, բայց Նահապետ Քուչակը շարունակաբար համարվել է հայրենների հեղինակ, նրա անունով հրատարակվել և բազմաթիվ լեզուներով թարգմանվել են այդ երգերը: Այս առումով Նահապետ Քուչակը դարձել է պայման, և հավաք, անուն, որով լայն շրջաններում հայտնի է հայ միջնադարյան քնարերգության այդ մեծ ու հարուստ ժառանգությունը: Մահացել է 1592 թվականին, թաղված է Խառակոնիսի Սուրբ Թեոդորոս եկեղեցու բակում:
Գրականության ցանկ
Աղբյուրներ
Թամրազյան Հր., Նահապետ Քուչակի բանաստեղծական աշխարհը, ԵՊՀ հրատ., Երևան, 2001թ.:
Հայրենի կարգավ (նախաբանը ն. ծանոթագրություն.՝ Ա. Ղուկասյանի), Երևան, 1957թ.:
Հարյուր ու մեկ հայրեն (կազմը և առաջաբանը՝ Լ. Մկրտչյանի), Երևան, 1976թ.:
Չոպանյան Ա . Նահապետ Քուչակի դիւանը, Փարիզ, 1902թ.:
Աբեղյան Մ.,Երկեր,հատոր 2, Երևան, 1967թ.:
Մնացականյան Ա., Հայրենների և Նահապետ Քուչակի մասին, ՊԲՀ, 1958թ., № 2:
Եգանյան Օ., Նահապետ Քուչակի հայատառ թուրքերեն տաղերը, ԲՄ, № 5,1960թ.:
Ստեղծագործություններ
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am