ԹԼԿԱՏԻՆՑԻ [Հարությունյան Հովհաննես 1860, գյուղ Թլկատին (Խարբերդի նահանգ) - 1915, Մեծ եղեռնի զոհ], գրող, մանկավարժ, հասարակական գործիչ: Ավարտել է Խարբերդի Սմբատյան վարժարանը: Հիմնել է Խարբերդի Ազգային կեդրոնական վարժարանը (1887) և մինչև կյանքի վերջը եղել տնօրենը: Առաջին գործերը տպագրվել են Կ. Պոլսի «Մասիս»«Արևելք» թերթերում: 1894-96-ի հայկական կոտորածներից հետո Թլկատինցին պատկերել է արևմտահայ գյուղացու ողբերգական վիճակը, անօգնական մարդկանց, լքված կանանց, որբ երեխաներին («Գլխուդ ջուր դիր»,1896, «Վերջին տեղը»,  1900, «Ճախրակին առաջքը», 1900): Թլկատինցիի պատմվածքներում կենցաղային թեմաներն ու նկարագրությունները զուգորդվում են կերպարների հոգեբանակն բնորոշմամբ  («Հին հաւատք», 1895, «Այգիիս փշենին», 1898 և այլն), մերկացվում են գյուղական Միջավայրի բացասական երևույթները («Բամակ բերան»,1907, «Գաւաթ մը միայն», 1907, «Ճնճղուկներուն դատաստանը», 1908): Գրել է նաև պիեսներ («Էնդի դէմէն»,1902, «Զալըմ տղան», 1904, «Ճամփորդն ու ճամփեցնողները», 1905, «Կտակը», 1911): Բանաստեղծությունների մեջ իշխողը անձնական ապրումներն են («Իմ բախտս»«Մի հայիր»«Բերնովդ ըսեիր»«Հողը»): «Ախ, Աստված, Աստված»,  «Դեպի արևը» գործերում անդրադարձել է արևմտահայ գյուղի անցյալին:

Գրականության ցանկ

Թլկատինցի, Բաշալյան Լ. Առանձար, Երկեր, «Սովետական գրող» հրատ., Երևան, 1982թ.:

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Թլկատինեցին եւ  իր գործը (Ա. Չոպանյանի առաջաբանով), Բոստոն, 1907:

Գյուղին կյանքը,Ե., 1966:

Գրկ. Կարապետյան Լ. Թլկատինցի , Ե.,1966:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am