ԹՆԿՐՅԱՆ (օրիորդական ազգանունը` Տեր-Մարգարյան) Սոնա Արփիարի (24.11.1918, Կ.Պոլիս-21.7.1986, Նյու Յորք) , գրող: Ավարտել է Կ.Պոլսի Կեդրոնական վարժարանը (1936), ապա զբաղվել է ուսուցչությամբ: Եղել է Կ.Պոլսի Անարատ հղության հայ քույրերի միաբանության Սամաթիա թաղամասի դպրոցի տնօրենը: Թնկրյանի «Կեանքի մէջէն» (1950) ժողովածուի պատմվածքների հերոսները տառապած ու հասարակ մարդիկ են: «Կեանքի հետ» (1968) գիրքը թեմատիկ առումով առաջինի շարունակությունն է, ամփոփում է 6 վիպակ և «Մարուքեաններ» վեպը: Թնկրյանի «Քարէ պուպրիկ» թատերգությունը բազմիցս բեմադրվել է Կ.Պոլսում:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ.  Սահմանք: Նորավեպ և վիպակներ, Ե., 1982:

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am