ԹՈՓՉՅԱՆ Էդուարդ Ստեփանի [11.7.1911, գյուղ Էվջիլար (Սուրմալուի գավառ) -3.9.1975, Երևան], գրականագետ: Ա. Է. և Ս. Է. Թոփչյանների հայրը: ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1970): Ավարտել է ԵՊՀ (1932): 1943-44-ին՝ «Սովետական գրականություն և արվեստ» ամսագրի խմբագիր, 1944-46-ին և 1954-75-ին՝ ՀԳՄ վարչության քարտուղար, 1953-54-ին՝ ՀՀ ԳԱ Գրականության ինստիտուտի տնօրեն: Ուսումնասիրությունները վերաբերում են հայ նոր և նորագույն շրջանի գրականությանը, գրականության տեսությանը («Վահան Տերյան», 1945, «Հոկտեմբերը և հայ ժողովրդի ճակատագիրը», 1965):

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007

Երկ. Երկեր, գիրք 1-2, Ե., 1977-80:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am