ԹՈՒՂԼԱՃՅԱՆ Բարսեղ Միքայելի, Թուղլաճը Բարս (ծ. 1.4.1933, Կ. Պոլիս), բանասեր, արվեստաբան, բառարանագիր, թարգմանիչ: Ավարտել Է Կիպրոսի Մելգոնյան կրթական հաստատությունը (1951), Միչիգանի համալսարանի լեզվաբանական ֆակուլտետը (1955): Դասավանդել է Կ. Պոլսի Հայոց կեդրոնական և ֆրանսիական ու թուրքական վարժարաններում: Կազմել է երկլեզվյան և եռալեզվյան ընդհանուր և մասնագիտական բառարաններ: 1971-74-ին հրատարակել է եռահատոր «Օվկիանոս» ("Okyanus") հանրագիտարան բացատրաստուգաբանական բառարանը: Լույս Է ընծայել նաև «Օսմանեան ճարտարապետութեան արեւմտականացման ժամանակաշրջանն ու Պալեան ընտանիքը» (1982), «Այվազովսկին Թուրքիայում», «Բուլղարիան եւ թուրք-բուլղարական յարաբերութիւնները» (երկուսն էլ՝ 1983), «Արփաչայը եւ շրջակայքը» (1985), «Օսմանեան նուագախմբից արդի թուրքական փողերախումբ», «Ժամանակակից Թուրքիան» (երկուսն էլ՝ 1987), «Պոլսի Իշխանաց կղզիները պատմութեան ընթացքում» (1989) աշխատությունները, որտեղ քննել է Օսմանյան կայսրության և Թուրքիայի հայերի վերաբերյալ բազմաթիվ հարցեր: Հայերեն է թարգմանել Գի դը Մոպասանի, Վ. Շեքսպիրի, Պ. Մերիմեի ստեղծագործություններից:

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007

Երկ. Իսթանպուլի հայոց եկեղեցիները, Ստամբուլ, 1991 (տեքստը՝ նաև թուրքերեն և անգլերեն): 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am