ԹՈՒՄԱՆՅԱՆ Էթերի Գրիգորի [ծնվել է 30.10.1923, Գանձակ (այժմ՝ քաղաք Գյանջա՝ Ադրբեջանում)], լեզվաբան: Բանասիրական գիտությունների դոկտոր (1972): Ավարտել է ԵՌՕԼՄԻ (1947): 1954-ից՝ ՌԳԱ լեզվաբանության ինստիտուտի գիտաշխատող: Ուսումնասիրությունները վերաբերում են հանրալեզվաբանությանը, համեմատական լեզվաբանությանը, գրաբարի և ժամանակակից հայերենի քերականության կառուցվածքի առանձնահատկություններին, բառակազմությանը: Ռուսերենով լույս են տեսել «Ակնարկներ ժամանակակից գրական հայերենի հոլովական ձևերի զարգացման պատմության» (1962), «Հոդերը ժամանակակից հայերենում» (1963), «Հին հայերեն» (1971), «Հնդեվրոպական անունների կառուցվածքը հայերենում» (1978), «Լեզուն որպես հանրալեզվաբանական համակարգերի համակարգ» (1985) աշխատությունները: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am