ԹՈՒՄԱՆՅԱՆ Հարություն (1869, Ագուլիս -1943), գրող, մանկավարժ: Սկսել է տպագրվել «Աղբյուր», «Տարազ», «Լումա» և այլ պարբերականներում: Լույս է ընծայել «Խօլեր» (1892) վոդևիլը, «Ամուրին» (1898) երգիծաբան, պատկերը, «Բանսստեղծութիւններ» (1899) ժողովածուն, «Մելիք Բեգլար» (1900), «Մելիք Յուսուֆ» (1900), «Դալի Մահրասան» (1902), «Մուսա» (նվագ 1-2, 1902-04), «Հազարան բլբուլ» (1903) պոեմները: Գրել է նաև «Արտաւազդ Բ» (1904) պատմական ֆեերիան և «Համառօտ ստուգաբանութիւն աշխարհաբար լեզուի» (1904) աշխատությունը: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:


 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am